8 Նոյեմբերի 2012, 1397 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը հաստատելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարկային գործառույթները սահմանափակելու մասին>> N 1648-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, ինչպես նաև որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը <<հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման>> բառերից հետո լրացնել <<, ինչպես նաև միասնական տեղեկատվական բազայի ստեղծման>> բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 2-րդ կետի <<ա>> ենթակետում <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն)>> բառերը փոխարինել <<կենտրոնացված մոնիթորինգ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` նախարարություն)>> բառերով,
բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ե>> ենթակետով.
<<ե) միասնական տեղեկատվական բազա է համարվում կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ նախարարության սահմանած ձևաչափերով ստացված և կազմված տեղեկատվության ամբողջությունը>>,
գ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին, 10.2-րդ և 10.3-րդ կետերով.
<<10.1. Եռամսյակային ծրագրային ցուցանիշների համեմատ փաստացի ցուցանիշների ավելի քան 10 տոկոս բացասական շեղումների (ռիսկի գոտի) դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում լիազորված մարմիններից պահանջում և ստանում է համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցառումների վերաբերյալ:
10.2. Մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` կազմակերպությունների հաշվետու տարվա նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների միասնական տեղեկատվական բազան հրապարակվում է նախարարության կայքում:
10.3. Նախարարությունը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կազմակերպությունների տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: