8 Նոյեմբերի 2012, 1395 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետով հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գորիսի պետական համալսարանն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության (ավագ դպրոց) կազմակերպում.
2) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
3) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
4) Գորիսի պետական համալսարանի աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, բուժման, հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: