Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1382 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի շրջանակներում «Մանրամասն նախագծման և վերահսկողության աշխատանքների» իրականացման նպատակով իրականացված բանակցային գործընթացի արդյունքները` որպես «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արտելիա Ville & Transport» ընկերության միջև կնքված 2,757,000 եվրո պայմանագրային արժեքով (առանց հարկերի) ծրագրի ամբողջ ժամանակահատվածում` պայմանագրի ուժի մեջ մտնելու պայման: