Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2012, 1377 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և 14-րդ կետի <<բ>> ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքել գործակալական պայմանագիր` լիազորելով սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում ներառվող ծրագրի գումարից 125 000 եվրոյին համարժեք դրամն ուղղել «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին (BMZ N 2011 70 216)» ծրագրին` ուղեկցող միջոցառումների (խորհրդատվական և վերապատրաստման ծառայություններ) միջոցների ընդլայնմանը, իսկ մնացած գումարը` առևտրային բանկերի միջոցով գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորմանը` որպես «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» (KFW) կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2012 թվականի հունիսի 11-ին կնքված 15,000,000 եվրո վարկի տրամադրման մասին պայմանագրով «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին (BMZ N 2011 66 321)» ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորում` ենթավարկերի ձևով.
2) ծրագրի գումարի փոխանցման և ծրագրի սպասարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հաշիվ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված