18 Օգոստոսի 2005, 1570 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 802 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 802 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «վարման» բառից հետո լրացնել «և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ պետական քաղաքաշինական կադաստրը վարվում է, և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգն անցկացվում է`
ա) հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում.
բ) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով.
գ) համապատասխան բյուջեի միջոցների հաշվին».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
դ) որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «վարման» բառից հետո լրացնել «և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման» բառերով.
ե) կարգի 1-ին կետի առաջին պարբերությունը «(այսուհետև` քաղաքաշինական կադաստր)» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ)», իսկ «վարման» բառից հետո` «և մոնիթորինգի անցկացման» բառերով.
զ) կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.
«Քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի մասին օրենքով սահմանված մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում».
է) կարգի 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային» բառերը.
ը) կարգի 5-րդ կետի «դ» ենթակետից հանել «բնակավայրերում, գործառական տարածքներում և», «այլ» բառերը.
թ) կարգի 6-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) տեղեկություններ ճյուղային կադաստրներից, անշարժ գույքի պետական միասնական կադաստրից և այլ տեղեկատվական համակարգերից ստացված քաղաքաշինական գործունեության իրականացման մասին».
ժ) կարգի 9-րդ կետը «վարումը» բառից հետո լրացնել «մոնիթորինգի անցկացումը» բառերով.
ժա) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը, կադաստրային ամփոփումը և մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը».
ժբ) կարգի 13-րդ կետի «գ» ենթակետը սկզբում լրացնել «քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով` նույն ենթակետից հանելով «քաղաքաշինական» բառը.
ժգ) կարգի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը».
ժդ) կարգի 13-րդ կետի «ը» ենթակետում «ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի» բառերը փոխարինել «փաստաթղթերի» բառով.
ժե) կարգի 14-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետության կամ համայնքների պատվերով» բառերը.
ժզ) կարգի 14-րդ կետի «զ» ենթակետը «տարածքում» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով` նույն ենթակետից հանելով «քաղաքաշինական» բառը.
ժէ) կարգի 14-րդ կետի «է» ենթակետում «շինարարության ավարտման ակտերի ձևակերպումները» բառերը փոխարինել «ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը» բառերով.
ժը) կարգի 15-րդ կետի «ա» ենթակետը «համայնքների» բառից հետո լրացնել «Երևան քաղաքում` Երևանի» բառերով.
ժթ) կարգի 15-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական պատվերով իրականացված» բառերը.
ի) կարգի 15-րդ կետի «զ» ենթակետը «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով.
իա) կարգի 20-րդ կետում «հատակագծեր» բառը փոխարինել «հանույթներ» բառով.
իբ) կարգի 20-րդ կետի «ա» ենթակետում «քաղաքային և գյուղական համայնքների» բառերը փոխարինել «համայնքների, Երևանում (Երևան քաղաքի)» բառերով.
իգ) կարգի 20-րդ կետի «գ» ենթակետից հանել «մանր» բառը.
իդ) կարգի 24-րդ կետից հանել «ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային» բառերը.
իե) կարգի 29-րդ կետում «ելակետային տվյալների» բառերը փոխարինել «մոնիթորինգային դիտարկումների արդյունքների» բառերով.
իզ) կարգի 38-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից» բառերով: