25 Հոկտեմբերի 2012, 1356 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ ՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Պեժո PARS մակնիշի (թողարկման տարեթիվը` 2007 թ., թափքը` 19382105, շարժիչը` 124851866227, նույնականացման համարը` NAAN1MAD07E082105) 5663.8 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին>> N 1893-Ա որոշման հավելվածի 75-րդ տողի 4-րդ <<Քանակը>> սյունակում <<5>> թիվը փոխարինել <<4>> թվով, 6-րդ <<Ընդամենը>> սյունակում <<28319.0>> թիվը` <<22655.2>> թվով, իսկ <<Ընդամենը>> տողում <<349602.2>> թիվը` <<343938.4>> թվով:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: