25 Հոկտեմբերի 2012, 1352 - Ն
ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ (ՍԵՅՍՄԻԿ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ) ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶ ՆԵՐԻՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ 2006 ԹՎԱ ԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈԻՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով հաստատել սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքների իրականացման կարգը՝ հրամանի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով հաստատել սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը՝ հրամանի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: