Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1350 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 23 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Աճեցվող ակտիվներ» 5131-րդ հոդվածով նախատեսված 545513.0 հազ. դրամ նախահաշվային արժեքով ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: