28 Սեպտեմբերի 2005, 1556 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկի Շիրակի մարզի բաժինը լրացնել հետևյալ տողերով.
«գ.Ղարիբջանյան, անավարտ դպրոց
գ. Հովիտ, կովանոց
գ. Մեղրաշատ, խանութ, բուժկետ
գ. Ղազանչի, կերախոհանոց և 2 պահեստ»:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ եռամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել անավարտ շինարարության օբյեկտների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ այդ համայնքների միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: