Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1337 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 995-Ա որոշման 2.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը՝ ներդնելով 30 մլն դրամ,»: