Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2005, 1555 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգը 28-րդ կետի «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) նախագծի նախապատրաստման ընթացքում ստեղծված բոլոր փաստաթղթերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: