Կառավարության որոշումներ

25 Հոկտեմբերի 2012, 1331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆիրմային անվանումների բաժինը միաձուլել ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1 որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «, ֆիրմային անվանումների» բառերը.
2 որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնից հանել «Ֆիրմային անվանումների բաժին» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: