18 Հոկտեմբերի 2012, 1325 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ԵՂՆԻԿԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ, ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հարապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դավթաշենի, Եղնիկի, Կաթնաղբյուրի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի գյուղական համայնքների սեփականությունը հանդիսացող հողերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներ-դրումային ծրագրի նպատակների իրականացման համար՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներում օտարման ենթակա հողերի համար որպես դրանց ձեռքբերման գին առաջարկվում են սույն որոշման հավելվածում նշված հողերի համապատասխան արժեքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ սահմանված ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի և փոխհատուցման սկզբունքների, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պահանջների հիման վրա.
3) հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում նշված պայմանագրի խախտման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: