Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1320 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևս NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացման նպատակով Հայաuտանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 3 296 370 դրամ, այդ թվում`
1) 1 528 370 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`
ա. 4 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 100 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),
գ. 1 424 370 դրամ՝ հողամասերի, շենքերի և բնակարանների չափագրման ծառայությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
2) 1 768 000 դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`
ա. 280 000 դրամ՝ պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 56 000 դրամ՝ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
գ. 1 120 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
դ. 312 000 դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները տրամադրվում են միայն այն պայմանով, որ բնակարանները հատկացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետում նշված շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված