18 Հոկտեմբերի 2012, 1311 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) կենտրոնական վերահսկողության և հաշվառման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել կենտրոնական վերահսկողության բաժնի ու հաշվառման և վերլուծությունների բաժնի.
2) Արարատի մարզի տարածքային բաժինը և Արմավիրի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Արարատի և Արմավիրի մարզերի տարածքային բաժնի.
3) Կոտայքի մարզի տարածքային բաժինը և Գեղարքունիքի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժնի.
4) Արագածոտնի մարզի տարածքային բաժինը և Շիրակի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքային բաժնի.
5) Լոռու մարզի տարածքային բաժինը և Տավուշի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Լոռու և Տավուշի մարզերի տարածքային բաժնի.
6) Վայոց ձորի մարզի տարածքային բաժինը և Սյունիքի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժնի:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: