18 Հոկտեմբերի 2012, 1307 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ, ԾԱՂԿԱՀՈՎՏԻ, ԾԻԼՔԱՐԻ, ԳԵՂԱՐՈՏԻ, ՀՆԱԲԵՐԴԻ, ԻՐԻՆԴԻ, ԿԱՐԲԻԻ, ԿԱՅՔԻ, ՄԱՍՏԱՐԱՅԻ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ, ՄԻՋՆԱՏԱՆ, ՄԻՐԱՔԻ, ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ, ՕՐԳՈՎԻ, ՔՈՒՉԱԿԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի, Ծաղկահովտի, Ծիլքարի, Գեղարոտի, Հնաբերդի, Իրինդի, Կարբիի, Կայքի, Մաստարայի, Մելիքգյուղի, Միջնատան, Միրաքի, Ներքին Բազմաբերդի, Օրգովի, Քուչակի և Վերին Բազմաբերդի համայնքների ղեկավարներ Գագիկ Թամազյանի, Նորաին Հակոբյանի, Հակոբ Հակոբյանի, Խորեն Մուրադյանի, Հակոբ Սահակյանի, Ալեքսան Քոթանյանի, Ֆրունզիկ Նազարեթյանի, Նաիրի Գրիգորյանի, Աղասի Դանիելյանի, Մհերիկ Մխիթարյանի, Միշա Հասոյանի, Հովհաննես Մարտիրոսյանի, Աշոտ Հակոբյանի, Սամվել Մանուկյանի, Արմեն Գևորգյանի և Արտաշես Սաֆարյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։