18 Հոկտեմբերի 2012, 1305 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԻՏՈՒԻ, ԱԽԼԱԹՅԱՆԻ, ԻՇԽԱՆԱՍԱՐԻ, ՆԵՐՔԻՆ ԽՈՏԱՆԱՆԻ, ՇԱՔԻԻ, ՇԻԿԱՀՈՂԻ, ԾԱՎԻ, ԴԱՐԲԱՍԻ, ԳԵՂԱՆՈՒՇԻ, ԽԴՐԱՆՑԻ, ԿՈՌՆԻՁՈՐԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՎԱՆԵՔԻ ԵՎ ՈՐՈՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աղիտուի, Ախլաթյանի, Իշխանասարի, Ներքին Խոտանանի, Շաքիի, Շիկահողի, Ծավի, Դարբասի, Գեղանուշի, Խդրանցի, Կոռնիձորի, Նորավանի, Վանեքի և Որոտանի գյուղական համայնքների ղեկավարներ Հրաչիկ Հայրապետյանի, Նորայր Աղաջանյանի, Մարատ Պետրոսյանի, Կլիմենտ Զաքարյանի, Վաղարշակ Առաքելյանի, Գեղամ Ղազարյանի, Արարատ Մարտիրոսյանի, Ռոբերտ Խաչատրյանի, Կամո Ավանեսյանի, Անդրանիկ Բաբայանի, Սուրեն Սիմոնյանի, Լավրենտիկ Առաքելյանի, Ցոլակ Կարապետյանի և Գավրուշ Դավթյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։