Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1304 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԻՆԱՅԻ, ՊՏՂՈՒՆՔԻ, ՋԱՆՖԻԴԱՅԻ, ԼՈՒԿԱՇԻՆԻ, ԱՐԵՎԻԿԻ, ԱՄԱՍԻԱՅԻ, ՀԱՅ ԿԱՇԵՆԻ, ՋՐԱՌԱՏԻ, ՆՈՐ ԱՐՏԱԳԵՍԻ ԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգինայի, Պտղունքի, Ջանֆիդայի, Լուկաշինի, Արևիկի, Ամասիայի, Հայկաշենի, Ջրառատի, Նոր Արտագեսի և Բաղրամյանի գյուղական համայնքների ղեկավարներ Ռոստամ Արոյանի, Սամվել Զեյնալյանի, Էդիկ Մանուկյանի, Փանոս Խորոզյանի, Կարինե Պետրոսյանի, Ոսկան Հովհաննիսյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Գարեգին Հովհաննիսյանի, Դավիթ Ումուրշատյանի և Մասիս Կիրակոսյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։