Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2012, 1303 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ, ԱՐԳԱՎԱՆԴԻ ԵՎ ՓՈՔՐ ՎԵԴՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Աբովյանի, Արգավանդի և Փոքր Վեդու գյուղական համայնքների ղեկավարներ Արսեն Պետրոսյանի, Սամվել Նարիբեկյանի և Նորիկ Ոսկանյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։