27 Սեպտեմբերի 2012, 1295 - Ա
«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան խճուղի 40) տրված զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 647-Ա որոշում, սերիա` ԶԱ N 002) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: