Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2005, 1551 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի`

ա) երկրորդ պարբերությունում «մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի նոյեմբերի 15-ը» բառերով,

բ) երրորդ պարբերությունում «մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով,

գ) չորրորդ պարբերությունում «սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «սկսած 2005 թվականի նոյեմբերի 15-ից» բառերով: