Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1290 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի նախապատրաստման և 2012 թվականի հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկ քաղաքում անցկացման կապակցությամբ համաժողովի մասնակիցների (200-300 մարդ)՝ Ջերմուկում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորւմների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և համաժողովին նվիրված այլ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 7658.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով, նշված ծախսերի ձեռքբերումն իրականացնելով <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու):