Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 383 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.       

 Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի  գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1244 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝       

ա) 1243.4 հեկտարը, որից` 83 հեկտար վարելահող, 106 հեկտար խոտհարք,  249.4  հեկտար արոտ, 805 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.       

բ) 0.6 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով  աճուրդով օտարելու համար: