10 Հոկտեմբերի 2012, 1266 - Ա
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գուրգեն Գագիկի Սաֆարյանին (ծնվ.` 1994 թ. հուլիսի 25-ին, քաղ. Երևան, Հյուսիսային պող., շ. 6, բն. 5: 2012 թվականին ընդունվել է Լոնդոնի քոլեջհամալսարան` «Տնտեսագիտություն և բիզնես» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: