Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1245 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

<<Միջազգային պայմանագրերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի <<Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> N 308-Ն որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: