Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2012, 1250 - Ա

<<ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>>, <<ՇԻՐԱԿ- ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ԵՎ <<ՆՈՐ ԱԿՈՒՆՔ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձորի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի՝ առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2010-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 517953630 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել <<Լոռի-ջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրիի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի՝ առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2009-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 609212694 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակներում 2003-2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 915663000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել <<Նոր Ակունք>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել <<Լոռի-ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-ջրմուղկոյուղի>> և <<Նոր Ակունք>> փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը: