Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1236 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 10 410 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 1 հավելվածի:
2. 10 244 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 2 հավելվածի:
3. 10 244 420դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. 10 526 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 4 հավելվածի:
5. 10 244 430 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 5 հավելվածի:
6. 10 576 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 6 հավելվածի:
7. 10 576 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 7 հավելվածի:
8. 830 000 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 8 հավելվածի:
9. 10 078 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 9 հավելվածի:
10. 10 244 430 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ներդնել «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 10 հավելվածի:
11. 15 085 297 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի արոտօգտագործողների «ՓՈԳԱ» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 11 հավելվածի:
12. 15 105 299 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Ներքին Ծաղկավան համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 12 հավելվածի:
13. 15 058 892 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Ակներ համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 13 հավելվածի:
14. 9 037 003 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորայք համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 14 հավելվածի:
15. 24 158 336 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ներքին Սասնաշեն համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 15 հավելվածի:
16. 9 303 884 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Խնածախ համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 16 հավելվածի:
17. 9 303 884 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Վերիշեն համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 17 հավելվածի:
18. 9 265 484 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդաձոր համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվին՝ համաձայն N 18 հավելվածի:
19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 11-18 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ: Նվիրաբերվող տեխնիկայի օգտագործման պայմանները սահմանել նվիրաբերության պայմանագրերում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:
20. Սահմանել, որ սույն որոշման NN 1-7 և 9-10 հավելվածներում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին, իսկ NN 11-18 հավելվածներում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը` համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:
Հավելված