20 Սեպտեմբերի 2012, 1207 - Ն
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: