20 Սեպտեմբերի 2012, 1204 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) համապատասխան ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված (կահավորված)`
1) ավտոդրոմներով կամ ավտոհրապարակներով ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով նախատեսված գործնական քննությունն ընդունվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.
2) քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 51-րդ կետով նախատեսված ներկայացուցչի մեխանիկական («B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննության դեպքում` նաև ավտոմատ) փոխհաղորդակով տրանսպորտային միջոցով, իսկ օրենքով նախատեսված մյուս կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները` տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 61-րդ, 66-րդ և 69-րդ կետերը` վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետների մասով, ուժի մեջ են մտնում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պատրաստել վարորդական վկայական, անձին անմիջապես տրվում է ժամանակավոր վարորդական վկայական, որը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 68-րդ և 69-րդ կետերով սահմանված կարգով:».
2) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.».
3) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: