8 Սեպտեմբերի 2005, 1522 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 560-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հրատարակումների գծով 2005 թվականի պետական պատվերի, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 560-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետում «166007.5» թիվը փոխարինել «227650.8» թվով.
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «85023.6», «57805.2» և «85023.6» թվերը համապատասխանաբար փոխարինել «145676.9», «87561.3» և «145676.9» թվերով.
գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «30437.3», «28889.7» և «30437.3» թվերը համապատասխանաբար փոխարինել «31427.3», «29879.7» և «31427.3» թվերով.
դ) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
ե) որոշման N 2 հավելվածի «Ընդամենը» տողը փոխարինել հետևյալ տողերով՝
25. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների հաշվառման մատյան |
120 |
1650 |
198.0 |
26. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան դիմումների հաշվառման մատյան |
60 |
1650 |
99.0 |
27. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան |
60 |
1650 |
99.0 |
28. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների ելքի հաշվառման մատյան |
360 |
1650 |
594.0 |
|
Ընդամենը |
|
|
31427.3 |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: