Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1215 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին>> Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից <<Սիթի Սենթր Դիվելըփմենթ>> փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: