Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1181 - Ն

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները՝
1) մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված