Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1197 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, գերատեսչական հսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների ղեկավարները հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածու (թեկնածուներ), որը՝».
2 ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր