20 Սեպտեմբերի 2012, 1189 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «կամ նրանց» բառերը փոխարինել «և օրենքով սահմանված նրանց» բառերով.
2) որոշման կարգի վերնագրում և 1-ին կետում «կամ նրանց» բառերը փոխարինել «և օրենքով սահմանված նրանց» բառերով.
3) կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգով նախատեսված զինծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության պայմանները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների վրա:».
4) կարգի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը «փոխադրման» բառից հետո լրացնել «կամ զինվորական ծառայությունից արձակման» բառերով.
5) կարգի 5-րդ կետի առաջին պարբերությունում`
ա. «զինվորական ծառայության շարքային կազմի» բառերը փոխարինել «զինվորական ծառայություն անցնող» բառերով,
բ. «ովքեր» բառից հետո կարգը լրացնել «ունեն անընդմեջ 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ու» բառերով,
գ. «բնակվող» բառից հետո կարգը լրացնել «օրենքով սահմանված զինծառայողի» բառերով.
6) կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում`
ա. «Արհեստականորեն» բառը փոխարինել «Օտարման միջոցով» բառերով,
բ. «տարի անց» բառերը փոխարինել «տարի հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա» բառերով.
7) կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ:».
8) կարգի 7-րդ կետում «8 օրացուցային տարվա» բառերը փոխարինել «12 տարի 6 ամիս ժամկետով» բառերով.
9) կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները.
2) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները, եթե զինծառայողը չունի 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ կամ ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ, սակայն չունի սույն կարգով նախատեսված բնակարանային պայմանների բարելավման կարիք.».
10) կարգի 12-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով և ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ.»,
բ. 3-րդ ենթակետը «հաշմանդամ» բառից առաջ լրացնել «զոհվել (մահացել) է կամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: