20 Սեպտեմբերի 2012, 1198 - Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿ) ՆԱԽԱԳԻԾ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի
26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ԱՌՄ-Պ2 (ARM-P2) վարկային համաձայնագրով իրականացվող «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ծրագրի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «ՄԻԹՍՈՒԻ & ՔՈ. ԼԹԴ. ԵՎ ՋՍ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ & ԿՈՆՍՏՐԱԿՇՆ ԿՈՐՊ.» կոնսորցիումի (Mitsui & Co. Ltd և GS Engineering & Construction Corp.) միջև 2007 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N YCCPP ARM-P2 TK/C 06 001 CA պայմանագրով ծրագրի շահառու «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0053, Արին Բերդի 3, նրբ. 3, ՀՎՀՀ՝ 02205028) անունով` Հայաստանի Հանրապետություն «Անվճար» նշմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի: