Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2012, 1182 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 2-րդ կետի «ա» ենթակետում`
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն բառերով,
բ) ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն բառերից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության կետորոնական բանկը բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկատվություն տրամադրվում է օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերապահված իր լիազորությունների իրականացման նպատակով:».
3) 6-րդ կետի առաջին պարբերությունը «վրա» բառից հետո լրացնել «կամ փոխադարձաբար ընդունելի այլ եղանակով» բառերով.
4) 7-րդ կետը «հայցողի» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի)» բառերով.
5) 15-րդ կետի «ա» ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «կամ 3.1-ին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: