Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2012, 1135 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին hամապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային եղանակների ներդրման հնարավորությունները և մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն, որով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար հատկացվելիք գումարը նվազեցնել՝ առնվազն հավասարեցնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար նախատեսված գումարին:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված