Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2005, 1514 - Ն

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` նշված գույքն օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշմամբ հաստատված կարգով` դասական աճուրդով:

3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: