Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.       

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Կողբավանի  գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  2531 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝       

ա) 2526 հեկտարը, որից` 293,6 հեկտար վարելահող, 690  հեկտար արոտ,  1542,4 հեկտար այլ հողեր՝   գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում`  88,7  հեկտար վարելահողը`  աճուրդով օտարելու համար.       

բ) 3 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար.       

գ) 2 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար: