13 Սեպտեմբերի 2012, 1160 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման նախաբանում «զ» կետի» բառերը փոխարինել «ժե» կետի» բառերով.
2) որոշման հավելվածը «Շտապ բուժօգնություն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ» բառերից հետո լրացնել «, արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացնող բժշկական հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: