Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2012, 1155 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի երեք հարյուր հիսնապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Միկա-Լիմիթեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՀԱՊՁԲ-7/20-1 ծածկագրով պայմանագիրը (պայմանագրի գումարը` 2,335,000 ԱՄՆ-ի դոլար, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` տվյալ օրվա դրությամբ մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համարժեք 1, 172,000,000 դրամը) ուժի մեջ մտնելու պայման:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր