13 Սեպտեմբերի 2012, 1159 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» N 8088/05 գանգատով և «Հակոբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» N 34320/04 գանգատով 2012 թվականի ապրիլի 10-ին կայացրած վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2012 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 32,100.0 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):