6 Սեպտեմբերի 2012, 1140 - Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեով նախատեսված փոխհատուցման գործընթացն իրականացնելու նպատակով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար 2012 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տարնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 2,304,484.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով` 1,802,178.0 հազ. դրամ.
2) «Վարչական ծառայություններ» հոդվածով` 91,447.8 հազ. դրամ.
3) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 26,778.0 հազ. դրամ.
4) «Այլ ծախսեր» հոդվածով` 384,080.8 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի և դրա վրա տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով օտարվող հողի և դրա վրա տեղակայված անշարժ գույքի սեփականատերերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագրեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: