6 Սեպտեմբերի 2012, 1121 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 172-Ն և N 177-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1348-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ դիվանագետի գործուղման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Գործուղման ժամկետի ավարտից հետո դիվանագետի գործուղումը նույն կամ այլ պետական մարմին, որպես կանոն, չի թույլատրվում: Սույն սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստա-նի Հանրապետության կառավարության աշխատակազմ դիվանագետի գործուղման դեպքերի վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: