Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2012, 1118 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԹՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի 5-րդ մասնաշենքը՝ 1206 քառ. մետր ընդհանոր մակերեսով և 3075312 դրամ հաշվեկշռային արժեքով, և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.11738 հեկտար հողատարածքը հետ վերցնել և առանց օտարման իրավունքի նվիրաբերել Սոթքի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հիմք ընդունելով սույն որոշումը, նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի գյուղական համայնքի միջոցների հաշվին: