8 Սեպտեմբերի 2005, 1435 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 2 հավելվածում`
ա) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ» բաժնի «Սևանի քաղաքապետարանի N 1 մարզադպրոց» աղյուսակից հանել
« |
1. |
Ըմբշամարտի գորգ |
1 |
2800.0 |
|
տողը,
բ) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ» բաժնում «Աչաջրի գյուղապետարանի մարզադպրոց» բառերը փոխարինել «Բերդի քաղաքապետարանի մարզադպրոց» բառերով,
գ) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնից հանել
Ախուրյանի համալիր մարզադպրոց | |||||
1. |
Ըմբշամարտի գորգ (144 մ ծածկոցով) |
1 |
2800.0 |
|
տողերը,
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ
Կոռնիձորի գյուղապետարանի մարզադպրոց | |||||
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի քանակը (հատ) |
Մեկ միավորի գինը (հազ. դրամ) |
Գումարը (հազ. դրամ) | |
1. |
Ըմբշամարտի գորգ (144 մ ծածկոցով) |
1 |
2800.0 |
|
ե) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Գուգարքի գյուղապետարանի մարզադպրոց | |||||
14. |
Ըմբշամարտի գորգ |
1 |
2800.0 |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։