30 Օգոստոսի 2012, 1107 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«17) բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը` համաձայն N 17 հավելվածի.
18) բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը` համաձայն N 18 հավելվածի.
19) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգը` համաձայն N 19 հավելվածի.
20) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզիայի ձևը` համաձայն N 20 հավելվածի:».
2) որոշումը լրացնել NN 17, 18, 19 և 20 հավելվածներով` համաձայն հավելվածի.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 15-րդ ու 16-րդ ենթակետերը և որոշման NN 15 ու 16 հավելվածները.
4) որոշման N 1 հավելվածի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.
«5.3. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:».
5) NN 3, 5, 7, 11 և 13 հավելվածների 1-ին գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.
«5.2. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը».
6) NN 12 և 14 հավելվածները «(գտնվելու վայրը)» բառերից հետո լրացնել
«___________________________________» բառերով:
(գործունեության իրականացման վայրը)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: