Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 1105 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. հավելվածը «ԼԻՑԵՆԶԻԱ N» բառերից հետո լրացնել «ՏՄՏԶ 00000» բառերով,
բ. հավելվածից հանել «Լիցենզիայի գործողության վարչական տարածք» և «Շահագործվող հոսքագծերի թիվը» տողերը,
գ. «Լիցենզիայի գործողության ժամկետը» բառերի դիմաց լրացնել «Անժամկետ» բառով,
դ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով:
2. Մինչև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տեխնիկական զննության անցկացման սակագների սահմանումն ու դրանք ուժի մեջ մտնելը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել հետևյալ գումարներից ոչ ավելի սակագներով (ներառյալ ավելացված արժեքի հարկը)`
1) թեթև մարդատար ավտոմոբիլներ` 8000 դրամ.
2) մինչև 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և մինչև 17 նստատեղ ունեցող ավտոբուսներ` 10000 դրամ.
3) 3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ` 13000 դրամ.
4) կցորդներ և կիսակցորդներ՝ 6000 դրամ.
5) մոտոցիկլետներ և մոպեդներ՝ 6000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված