Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2005, 1414 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին»

N 976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 4.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` մարզի մի շարք համայնքներում` համաձայն N 10 հավելվածի, 2005 թվականի կարկտահարության հետևանքները մեղմելու և ջրօգտագործողներին աջակցելու նպատակով ոռոգման ջրի տարեկան վարձի մասնակի փոխհատուցման համար` 42.468,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)».

բ) որոշման N 10 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 10

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 976 - Ն որոշման

  Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ

Համայնքի անվանումը

Վնասված  տարածքը  (հա)

Գումարը                           (դրամ)

1.

Ջանֆիդա

453,68

11904971,5

2.

Նալբանդյան

582,33

15280863,3

3.

Փշատավան

211,056

5538299,4

4.

Նոր Կեսարիա

12,0

319284,2

5.

Նոր Արտագես

109,34

2869180,0

6.

Ջրաշեն

95,99

2518864,0

7.

Գետաշեն

44,83

1176379,5

8.

Բամբակաշատ

109,0

»:

2860258,1

 

            Ընդամենը

 

42468100

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։