9 Օգոստոսի 2012, 1083 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 417-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 711-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 781-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1789-Ն և դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 417-Ն որոշման N 4 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «10.013,950,0» թիվը փոխարինել «10,014,949.1» թվով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 9-րդ ենթակետում «260,000.0» թիվը փոխարինել «261,000.8» թվով,
բ. 10-րդ ենթակետում «632,000.0» թիվը փոխարինել «631,998.3» թվով.
3) որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի
N 417-Ն ու 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 781-Ն որոշման N 3 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 14 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 7 հավելվածի 3.2-րդ կետով և N 14 հավելվածով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 711-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետով նախատեսված միջոցները բաշխել սույն որոշման N 15 հավելվածի ցանկին համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: